VemIntel Հարցերի Բազա
Որոնեք, ֆիլտրեք և կարդացեք
Ցուցադրվում են Լոֆթ 2022-2023 առաջնության հարցերը:
Մաքրել
Այան Հեյթլին գրել է, որ ի տարբերություն ամերիկացի դաշնակիցների, 1950-ականների սկզբին բրիտանացիների կյանքն այնքան բարեկեցիկ չէր, որ մտածեին կյանքը վայելելու կամ դրանից հաճույք ստանալու մասին և Մեծ Բրիտանիայում մարդիկ դողում և գլորվում էին առանց դրա։
Նշեք, թե ինչի մասին է խոսքը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Ռոքնռոլ
Մեկնաբանություն: Rock and Roll
Մեկ անգամ ամերիկացի գործարար Համմերը Լենինին նվիրեց մի քանդակ, որի վրա պատկերված կապիկը նստած էր Չարլզ Դարվինի աշխատությունների վրա և ուշադրությամբ զննում էր ձեռքում բռնած այբը։
Նշեք, թե աշխարհահռչակ ո՞ր ստեղծագործության ամենահայտնի հատվածն է հիշեցնում այդ գործողությունը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
«Համլետ»
Մեկնաբանություն: «Այբ»-ը մարդու գանգն է
<<ԴՐԱ էթիոլոգիան և բուժումը>> ծաղրակՆ հոդվածում, պրոֆեսոր Ջորդան Սմոլլերը նշում էր, որ ԴԱ բնութագրվում է թզուկությամբ և էմոցիոնալ անհավասարակշռությամբ, հաճախ նաև իմպուլսիվությամբ և անգրագիտությամբ։ Պրոֆեսորը գտնում էր, որ ԴՐԱ ամենաարդյունավետ բուժումը ժամանակն է, չնայած, որոշ մարդկանց դեպքում այդ խնդիրն անբուժելի է։
Նշեք, թե ինչի էթիոլոգիայի և բուժման մասին էր գրել Ջորդան Սմոլլերը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Մանկություն
Մին դինաստիայի կառավարման շրջանում կայսրերը ազնվականներին ցուցաբերում էին ծայրահեղական վերաբերմունք, վերջիններիս նվիրելով կամ նոր պաշտոններ, կամ մետաքսե թել։ Մետաքսե թել ստանալու դեպքում ազնվականը պետք է աներ այն, ինչը պատիվ էր տարբեր ժամանակների ճապոնական մարտիկների համար, մեղք էր ըստ քրիստոնյաների, և կամքի ուժի դրսևորում, ըստ Լուցիոս Սենեկայի։
Նշեք, թե ինչ էր պարտավորվում անել մետաքսե թել ստացող ազնվականը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Ինքնասպան լինել
Կատալոնական "Բարսելոնայի" լեգենդ Լեո Մեսսին, ով աչքի չի ընկնում բարձր հասակով, իսպանական լիգայի խաղերից մեկի ժամանակ հաջողությամբ շրջանցեց 4-3-3 մեկնարկային դասավորվածությամբ խաղացող հակառակորդի բոլոր պաշտպաններին և կիսապաշտպաններին։
Նշեք, թե ինչ ծաղրական վերնագիր ստացավ այդ խաղի վերլուծությունը իսպանական պարբերականներից մեկում։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
«Թզուկն ու 7 սպիտակաձյունիկները»
Ըստ ավանդազրույցի, Էֆեսյան քրիստոնյա ճգնավորները քարանձավում թաքնվել էին իրենց հետապնդող հեթանոսներից շուրջ երկու դար, և զարթնել էին քրիստոնեական աշխարհում։
Աղոթքները, որոնցում հիշատակվում էին էֆեսյան ճգնավորները, արվում էին այդ խրոնիկ առողջական խնդրից ձերբազատվելու համար։
Նշեք, թե ինչով էին տառապում աղոթքի մեջ էֆեսյան ճգնավորներին հիշատակող հավատացյալները։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Անքնությամբ
Ֆիլմում, որի գործողությունները ընթանքւմ են 1990-ական թվականների Ռուսաստանում, հերոսներից մեկը դիմում է եգիպտական աստվածներին, դժգոհելով ներդրումներից, և խնդրելով ավելի շատ ներդրումների իր իքսի համար։
Նշեք իքսը մեկ բառով։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Բուրգ
Մեկնաբանություն: Խոսքը գնում է Սերգեյ Մավրոդիի և իր հայտնի ֆինանսական բուրգի՝ MMM-ի մասին
Ութերորդ դարում, Չինաստանում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի արդյունքում, ըստ պալատականների հաշվարկների, զոհվել է շուրջ 36 միլիոն մարդ։
Որոշ պատմաբաններ համաձայն չեն այդ թվերի հետ, և կարծում են, որ 36.000.000-ով քչացել է իքսերի քանակը, քանի որ շատերը որոշել են լքել կայսրության կենտրոնական շրջանները, իսկ պալատականներից ոմանք ծույլ են և հաշվենկատ։
Նշեք իքսը երկարմատ բառով։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Հարկատու
Օտերերկրացի զբոսաշրջիկները Զիմբաբվեում ապշում էին այն բանից, որ սրճարաններում և ռեստորաններում այցելուները ագահաբար խժռում էին կերակուրը, աշխատելով հնարավորինս արագ փակել հաշիվը և դուրս գալ։
Նշեք, թե որ լատինական ծագման բառով էին տեղացիները բացատրում այդ երևույթը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Ինֆլացիա
Գանդեր անունով իքսը, որ փրկել էր մի քանի կանադացի զինվորի կյանք 1941 թվականին, պարգևատրվել է Մարիա Դիկինի շքանշանով։ Գանդերը նաև քաղաք է իքսի արևելյան հատվածում։
Նշեք իքսը եռարմատ անգլերեն բառով։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Նյուֆաունդլենդ
Մեկնաբանություն: Տվյալ հարցում իքսը նյուֆաունդլենդն է, որը և շան ցեղատեսակի անվանում է, և կղզի Հյուսիսային Ամերիկայում (Newfoundland)
Հարցում կա փոխարինում։
Իտալական վեպերից մեկում, հեղինակը նկարագրում է "Աշխարհի Իններորդ Հրաշալիք" կոչվող բանտը, որում կաշառք վերցնելու մեղադրանով կալանավորված է ստեղծագործության հերոսներից մեկը։
Ո՞ր երեք իրար հաջորդող բառերն ենք փոխարինել հարցում։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
«Դժոխքի Ութերորդ Շրջան»
Մեկնաբանություն: Դանթե, «Աստվածային Կատակերգություն», կաշառակերների շրջան
Պրուսիայի արքա Ֆրեդրիխ Երկրորդը ճաշի էր հրավիրել ֆրանսիացի մտավորական Վոլտերին։ Վերջինիս ուշանալու պատճառով զայրացած արքան վերցրեց կավիճը և պատի վրա գրեց "Առաջին ավանակ ֊ Վոլտեր"։
Նշեք այն երկու բառից կազմված գրությունը, որ թողեց Վոլտերը նույն պատի վրա, հաշվի առնելով, որ վերջինս չէր ցանկանում բանտ ընկնել։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Ֆրեդրիխ Երկրորդ
Իվ Սեն֊Լորանը խնդրեց իր աշխատակիցներին պատրաստել մի այնպիսի օծանելիք, որը կարժանանա անգամ Չինաստանի կայսրուհու՝ Ցի Սիի հավանությանը։ Հայտնի ֆրանսիացին ցանկանում էր, որ իր արտադրած օծանելիքը մեծ տարածում գտնի Չինաստանում, բայց այնուամենայնիվ, չէր ցանկանա, որ օծանելիքի արտահանման համար պատերազմներ մղվեն։
Նշեք, թե ինչպես այդ օծանելիքը անվանեց իրոնիայի սիրահար Իվ Սեն֊Լորանը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Ափիոն
Ընդունելի է նաև՝ Օպիում
Մեկնաբանություն: Նկատի ունենալով Ափիոնային պատերզմները
1936 թվականին Խորհրդային Միությունում երեխաները դեռ լավ ծանոթ չէին ՆՐԱ հետ, ինչի պատճառով, մանկապարտեզներից մեկում ՆՐԱՆ շփոթեցին տարեց կոլտնտեսականի հետ։
Մեկ րոպեի ընթացքում նշեք, թե ում մասին է խոսքը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Սանտա Կլաուս (Ձմեռ պապ)
Ավելի քան երկու հարյուր տարի առաջ, ռուսական ամսագրերից մեկում հրապարակվեց մի պատմություն, որում ներկայացվում էր կայսեր հանդիպումը մի աղջկա հետ, ով պատերազմի պատճառով կորցրել էր զինվորական հորը, և հանդիպման ժամանակ չէր ճանաչել կայսերը, պարզելով վերջինիս իսկությունը պալատում, հաջորդ օրը։
Նշեք, աղջկա հոր զինվորական կոչումը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Կապիտան
Մեկնաբանություն: Խոսքը գնում է Ա․ Ս․ Պուշկինի «Կապիտանի Աղջիկը» ստեղծագործության մասին
Չելսիի մարզիչ Գրեմ Փոթերի նշանակումից հետո, երկրպագուներն ու լրագրողները սպասում էին խաղի որակի և արդյունքների արագ բարելավման։ Ընդգծելով կարճ ժամանակահատվածում նման արդյունքների հասնելու անհնարինությունը, Գրեմը նշեց, որ նա իքս չունի։
Նշեք իքսը երկու բառով։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Կախարդական փայտիկ
Թռիչքի ժամանակ հավելյալ ծանրությունը խնդրահարույց երևույթ է, բայց ամերիկյան NASA ընկերությունը, կարևորելով ազգային ավանդույթներն ու իր աշխատակիցների բարձր տրամադրությունը, այդ օրը տիեզերքում անցկացնող տիեզերագնացներին թույլատրում է իրենց հետ վերցնել երկրորդ հագուստ։
Մեկ րոպեի ըթացքում նշեք այդ օրվա ամսաթիվը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
հոկտեմբերի 31
Մեկնաբանություն: Halloween
Քրիստոնեական համայնքներից մեկը քաղաքապետարանից պահանջեց հեռացնել տիրանի արձանը, քանի որ այն վիրավորում է հավատացյալների զգացմունքները և հակասում է Սուրբ գրքին։
Մեկ րոպեի ընթացքում վերականգնեք և նշեք այն բառը, որը հարցում թողել ենք կիսատ։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Տիրանոզավր
Մեկնաբանություն: Սուրբ գրքում դինոզավրերի մասին հիշատակումներ չկան
Ինչպես մի շարք այլ ընկերություններ, Apple-ը ևս աշխատում էր նոր տեխնոլոգիական պրոյեկտի վրա, բայց Սթիվ Ջոբսի մահվան պատճառով, այդ ուղությամբ աշխատանքները չշարունակվեցին։
Չորս լատինական տառերով նշեք այդ պրոյեկտի անունը, հաշվի առնելով, որ նմանատիպ պատմություն հանդիպում է նաև հին հունական առասպելներում։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
iCar
Մեկնաբանություն: Նկատի ունենալով Իկարի (Icar) առասպելը
Իքսը ստեղծողներից մեկը այնքան համոզված էր դրա կոմերցիալ հաջողության վրա, որ համաձայնվեց, որպես աշխատավարձ ստանալ սիմվոլիկ 140 սենթ ամեն ամիս։
Չնայած, եթե իքսը հիմնադրվեր ժամանակակից ստանդարտներին համապատասխան, կարելի է ենթադրել, որ հիմնադրի աշխատավարձը կրկնակի ավել կլիներ։
Մեկ րոպեի ընթացքում նշեք իքսը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Twitter
Մեկնաբանություն: Twitter (X) հարթակում նիշերի թույլատրելի քանակը ամեն հրապարակման համար հավասար էր 140-ի։ Հետագայում թիվը կրկնապատկվեց։
Միջնադարում ճապոնացի արիստոկրատները թևքում կրում էին կայսի՝ փոքրիկ թերթիկ, որպեսզի հարմար պահին պատրաստեին օրիգամի։
Նշեք, թե որ բառակապակցությունն ենք փոխարինել հարցում։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Գրեին հոկկու
Ընդունելի է նաև՝ Գրեին տանկա, գրեին բանաստեղծություն և այլն
Ծագումով կենտրոնական Եվրոպայից մի տղամարդ, իր ստեղծածի օգտագործման մասին խոսում էր հետևյալ այլաբանությամբ.
Եթե դու մոլորվել ես, վերադարձը գտնելու վրա կծախսես ավելի շատ ժամանակ, չնայած, կա կորցրածդ ճանապարհը գտնելու հստակ ուղի։
Նշեք այդ մարդու ազգանունը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Ռուբիկ
Մեկնաբանություն: Նրա հայտնագործությունն է Ռուբիկի խորանարդը
Անգլիացի պոետ Ջոն Մալթոնի անձնական կյանքը հարուստ էր փոփոխություններով և դրամաներով։ Առաջինից հետո նա գրեց "Կորցրած Դրախտը" հայտնի պոեմը։ Երկրորդից հետո գրեց մեկ այլ հայտնի պոեմ՝ "Ձեռք Բերած Դրախտը"։
Նշեք այդ երկու իրադարձությունները համապատասխան հաջորդականությամբ։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Ամուսնություն, ամուսնալուծություն
Խաղաղ օվկյանոսում անցկացրած նավարկություններից մեկի ժամանակ, նավաստի Կուբոյաման զարմացավ նրանից, որ երկրորդը հայտնվեց 7 րոպե ուշ, քան առաջինը։
Անվանեք առաջինը և երկրորդը համապատասխան հերթականությամբ։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
լույս, ձայն
Մեկնաբանություն: Նա ձուկ էր որսում 1945 թվականի օգոստոսին։ Իր աշխատանքի ընթացքում ԱՄՆ-ը ռմբակոծեց Ճապոնիային։ Միջուկային հարվածի լույսը շատ ավելի շուտ հասավ ճապոնացի ձկնորսին, քան ձայնը։
Կայսր Սաո֊Ցզուն կոչ էր անում վերցնել լավագույնը ամեն ինչից, և զարգացնել ուղեղը առաջինի, կառավարել մարմինը երկրորդի և ևառավարել աշխարհը երրորդի միջոցով։
Տարբեր կրոնական հայացքներ ունեցող պալատականները կայսեր կոչը փոխում էին իրենց հայացքներին համապատասխան ձևով։
Մեկ րոպեի ընթացքում նշեք առաջինը, երկրորդը և երրորդը ցանկացած հերթականությամբ։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Բուդդիզմ, դաոսիզմ, կոնֆուցիոսականություն
Աֆրիկական հեքիաթի հերոսը խնդրում է Աստծուն, որ իր հաճախած ցանկացած վայր պատկանի իրեն կամ համահունչ լինի իր հետ։
Մեկ րոպեի ընթացքում նշեք հեքիաթի հերոսին։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Քամելեոն
Երկու արհեստավարժ շախմատիստների սկանդալային խաղից հետո, շախմատային փորձագետը կազմեց նրանց խաղերի վիճակագրությունը։ Ըստ վիճակագրությոն, խաղերի շուրջ 50 տոկոսը ավարտվել էր ոչ֊ոքի, մնացած խաղերը ավարտվել էի երկու կողմերից մեկի հաղթանակով։
Նշեք, թե ըստ այդ վիճակագրության, ինչո՞վ էին ավարտվել այդ բոլոր խաղերի 99 տոկոսը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Ձեռքսեղմում
Մեկնաբանություն: Շախմատիստները հանդիպումն ավարտում են ձեռքսեղմումով, բայց վերջին մրցավեճում նրանց մեձ թեժ կոնֆլիկտ էր հասունացել
Հայտնի կինոնկարում Լյուդովիկոս արքան բողոքում է, որ իր նավատորմը շատ թույլ ու անպաշտպան է, և չի կարող դիմակայել հակառակորդի զինվորների ճնշմանը։
Նշեք, թե ի՞նչ գործողություն է նրան խորհուրդ տալիս կարդինալը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Փոխատեղում
Մեկնաբանություն: Շախմատային սկզբունքով
Մուսլիմ Մագոմաեվը այնքան հայտնի և սիրված էր, որ իր անունը ավելի հաճախ էր լսվում, քան ազգանունը, երբ դրանք արտասանվում էին միասին։
Նշեք, թե հիմնականում որն էր նրա ազգանվան չլսվելու պատճառը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Պատասխան (Լրացնել այստեղ)
Մեկնաբանություն: Ծափահարություններ
Պատմակավեպում նկարագրվում է, թե ինչպես են իրենց տները կորցրած մարդկանց մարդիկ սպիտակած թվացող մազերով փախչում քաղաքներից։
Մեկ րոպեի ընթացքում նշեք այն երեք քաղաքներից յուրաքանչյուրը, որոնցից փախչում էին այդ մարդիկ։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Հերկուլանիում, Ստաբիի, Պոմպեյ
Մեկնաբանություն: Խոսքը գնում է Պոմպեյի հրաբխի ժայթքման մասին
Ամերիկյան սերիալում կոլումբիացի տղան համեմատում էր իր կենսաբանական հորը հայտնի սհերոսի հետ։ Տղայի խորթ հայրը հեգնանքով ասում էր. "Քո հոր և նրա միակ ընդհանրությունը այն է, որ երկուսն էլ կարծես այս մոլորակից չեն և Միացյալ Նահանգներում հայտնվելն են անլեգալ ճանապարհով"։
Նշեք, թե որ հերոսի հետ էր համեմատում իր հորը կոլումբիացի տղան։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Սուպերմեն
Մեկնաբանություն: Սերիալում որդին իր հորը համեմատում է սուպերհերոսի հետ։ Ինչպես հայտնի է, Սուպերմենը Երկրի վրա հայտնվել է Կրիպտոն մոլորակից, տիեզերանավի վթարի արդյունքում։
Անցյալ դարի ութսունական թվականներին Իրաքի Մոսուլ շրջանում այդ երևույթի շնորհիվ զարգացնում էին էներգետիկ ոլորտը։ 2018 թվականին նույն շրջանում ԴՐԱ շնորհիվ արվել են հնագիտական բացահայտումներ։ Ռեդիարդ Կիպլինգի հայտնի ստեղծագործություններից մեկում այդ երևույթը հանգեցրեց խաղաղության և համերաշխության։
Նշեք, թե ինչի մասին է խոսքը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Երաշտ
Մեկնաբանություն: Երաշտի արդյունքում Տիգրիս գետի հունում նկատվեցին հնագույն քաղաքի ավերակները։ Կիպլինգի հայտնի ստեղծագործությունը «Մաուգլի»-ն է, որում կենդանիները համերաշխություն են կնքում երաշտի պատճառով։
Խորհրդային սերիալում բժիշկը իր խնդիրների մասին չգանգատվող հիվանդին ախտորոշում նշանակելիս, կատակով ինքն իրեն համեմատում է նրա հետ։
Մի ծաղրանկարում, նրա մոտ հերթագրված են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները և կնոջ կողմից խաբված տղամարդիկ։
Մեկ րոպեի ընթացքում նշեք նրա մասնագիտությունը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Անասնաբույժ
Մեկնաբանություն: Անասնաբույժը չի կարող գանգատներ լսել իր բուժառուների կողմից։ Նշված անձիք ներկայացված էին այծերի տեսքով։ Լավագույն ֆուտբոլիստներին անգլերենով անվանում են GOAT (այծ), ինչը նշանակում է Greatest of All Times
Մի ծաղրանկարում պատկերված է, թե ինչպես է ֆուտբոլային ակումբ "Լիվերփուլ"֊ը հաղթում աշխարհի ամենահարուստ ակումբներից մեկին՝ "Մանչեսթեր Սիթիի"֊ին, և հաջորդ խաղում պարտվում "Նոթթինգհեմ Ֆորեսթ"֊ին։
Նշեք, թե ու՞մ կերպարով է պատկերված "Լիվերփուլի" մարզիչը այդ ծաղրանկարում։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Ռոբին Հուդ
Մեկնաբանություն: Միավորներ է վերցնում հարուստներից և դրանք բաժանում է աղքատներին
Գենետիկ հակվածությունը, որը դրսևորվում է դրանց բացակայությամբ, կոչվում է էմիգրանտի սպասման սինդրոմ։
Երկու արմատից կազմված բառով նշեք, թե ինչերն են բացակայում այդ առանձնահատկությունն ունեցոզ մարդկանց մոտ։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Մատնահետք
Մեկնաբանություն: Մատնահետքի բացակայությունը՝ ադերմատոգլիֆիան իսկական գլխացավանք է սահմանը հատող մարդկանց համար
1860֊ական թվականներին գեղանկարչության ակադեմիկոս Ադոլֆ Շառլեմանը մի կազմակերպության պատկերով ստեղծեց "վերածննդի դարաշրջան" անվամբ նկարների շարք, որը կազմված էր 8 տղամարդու ու 4 կնոջ պատկերից։ Դուք ամենայն հավանականության տեսել եք այդ նկարները։
Նշեք, թե ինչերի վրա են դրանք պատկերված։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Խաղաթղթեր
Խոսելով այդ խմբի մասին, կարելի է ասել, որ այն ամենատարածվածն է աշխարհում։ Այդ խմբին պատկանում են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Ռինգո Սթարը, Փոլ Մաքարթին, Միկ Ջագերը և իհարկե Վիկտոր Ցոյը։
Նշեք, թե որ խմբի մասին է խոսքը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Առաջին
Մեկնաբանություն: Խոսքը գնում է արյան առաջին խմբի մասին
Նկարագրելով Մանազկերտի ճակատամարտը, Այզեկ Ազիմովը համեմատում էր բյուզանդացիներին գրեթե շրջափակած սելջուկ֊թյուրքերի զորքը x-ի հետ։
Նշեք իքսը մեկ բառով։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Կիսալուսին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այցերից մեկի ժամանակ հարգանքի տուրք մատուցեց այդ երկրի հայտնի քաղաքական գործիչներից մեկի հիշատակին, անվանելով նրան "իր ժողովրդի արժանի զավակ"։
Նշեք, թե որ երկիր էր այցելել Պուտինը, հաշվի առնելով, որ իր կիրառած արտահայտությունը հակասում էր այդ գործչի անվանը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Թուրքիա
Մեկնաբանություն: Թուրքերը Մուսթաֆա Քեմալին անվանում են Աթաթուրք՝ «թուրքերի հայր»
Ըստ Կոնստանտին Մելիխանի, առաջինը ինքնաբերաբար զարգացող հիվանդություն է։
Բորիս Ստրուգացկին երկրորդը անվանում է վախի արտազատում։
Նշեք առաջինը և երկրորդը, հաշվի առնելով, որ նրանց միջև հեռավորությունը միջինում 70 սմ է։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Սեր և ատելություն
Մեկնաբանություն: «Սիրո և ատելության մեջ ընդամենը մեկ քայլ է»
Ռուսախոս Սերգեյ Էյնզեյնշթեյնին ճապոներենը դժվարությամբ էր տրվում։ Որոշ բառեր նա սովորում էր ասոցիացիայի սկզբունքով։ Օրինակ, սենեկա բառը, որը թարգմանաբար նշանակում էր մեջք, նա ասոցացնում էր հռոմեացի փիլիսովա Սենեկայի անվան հետ։
Նշեք, թե ու՞մ անունն էր երբեմն հիշում Սենեկայի փոխարեն, նույն բառը թարգմանելիս։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Սպինոզա
Մեկնաբանություն: Օգտագործելով բառի ռուսերեն տարբերակը (սպինա), նա մտաբերում էր մեկ այլ փիլիսոփայի՝ Բենեդիկտ Սպինոզային
Չնայած, իր կարճ հասակին Լիոնել Մեսսին մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Շատերը նրան համարում են արգենտինական ֆուտբոլի արքա, Դիեգո Մարադոնայից հետո։
Հայտնի ռուսական պարբերականի լրագրողներից մեկը Մեսսիին նվիրված իր հոդվածը անվանել է համաշխարհայի գրականության գոհարներից մեկի վերնագրով։
Նշեք հոդվածի վերնագիրը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
"Փոքրիկ իշխանը"
իլ Արմսթոնգի մահվանից հետո համացանցում տարածվեց նրա հիշատակին նվիրված մի նկար, որում Նիլ Արմսթրոնգը պատկերված էր 1958 թվականին ծնված հայտնի մարդու հետ։
Նշեք, թե ով էր պատկերված նկարում Նիլ Արմսթրոնգի հետ, հաշվի առնելով, որ նկարի անվան մեջ երկուսն էլ կրում էին նույն մականունը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Մայքլ Ջեքսոն
Մեկնաբանություն: Նկարի անունն էր՝ "Goodbye Moonwalkers"։ Արմսթրոնգը քայլել էր Լուսնի վրա, իսկ Ջեքսոնը հայտնի էր իր «Լուսնային քայլվածք» պարային շարժումով։
Անգլիացի պրոֆեսոր Ռոգան Թեյլորը համարում է, որ առաջինը ավելի նման է կյանքին, քանի որ դրանում հազվադեպ երջանկության պահերը ուղեկցվում են մշտական պայքարով և բարդություններով, իսկ երկրորդը առաջինի չափ տարածված չէ, քանի որ կյանքում ամեն րոպե տոնելու առիթ չի լինում։
Պաշտոնական տվյալների համաձայն, առաջինը ստեղծվել է երկրորդից շուրջ 30 տարի առաջ։
Նշեք առաջինը և երկրորդը համապատասխանաբար
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Ֆուտբոլ, բասկետբոլ
Պրահայի ձախափնյա հատվածը տեղակայված է բլրի վրա, և ավելի բարձր է աջափնյա հատվածից։
Ըստ ճամփորդներին ուղեկցող մի գիդի, ձախ ափի հիմնական խնդիրը առաջինն է, աջ ափինը՝ երկրորդը։
Ալեքսանդր Լիտվինովի երգերից մեկում առաջինի դեմ պայքարողները կազմակերպեցին երկրորդը։
Նշեք առաջինը և երկրորդը համապատասխանաբար։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Հրդեհ, ջրհեղեղ
Զրույցի ժամանակ Միխայիլը Յուրիին ասաց. "Դու ևս մեկ անգամ գրավեցիր մոլորակի բոլոր մարդկանց սրտերը մեր ռուսական կամքով ու տոկունությամբ, բայց դու շուրջ 300 կիլոմետր ավել բարձրացար, քան դա արել էինք մենք"։
Նշեք, թի ինչի՞ վրա էր բարձրացել Միխայիլը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Ռեյխստագ (Միխայիլ Եգորեվ)
Ամերիկացի Հենրի Սթիմսոնը մեղրամիսը անցկացրել է Կիոտոյում։
Հնարավոր է, որ Կիոտոյի մշակույթային արժեքներին ծանոթ լինելը հիմք հանդիսացավ հետագայում այդ քաղաքը շատ կարճ մի ցուցակից ջնջելու համար։
Նշեք վերջնական ցուցակում նշված տարբերակներից առնվազն մեկը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Կոկորու, Նիիգատա, Նագասակի, Հերոսիմա
Հարցի հեղինակը ռեստորաններից մեկում չհավանեց հայտնի ուտեստը, և առաջարկեց փոխել դրա անունը "Կլավդիոս"։
Նշեք, մատուցված ուտեստի անվանումը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Կեսար
19֊րդ դարի կեսերին ֆրանսիացի Շառլ Լետելյեն փորձքւմ էր ստեղծել ունիվերսալ լեզու, որում բոլոր բառերը կազմված էին պարզ տրամաբանական կանոններով։ Այսպիսով "aboje" բառը այդ լեզվքւմ նշանակում էր կատու, "aboj" նշանակում էր կատվազգիների ընտանիքին պատկանող կենդանի։ Օրինակ, ձիազգիների ընտանիքին պատկանող կենդանիները անվանվում էին "abiv":
Մեկ րոպեի ընթացքում թարգմանեք Լետլյեի ստեղծած լեզվից "abo", "ab" և "a" բառերը համապատասխանաբար։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Abo - գիշատիչ
Ab ֊ կաթնասուն
A ֊ կենդանի
Ֆելիքս Կրիվինը ասում էր, որ վատ ամուսինը նա է, ով վեճի ժամանակ իքսը սիրում է կնոջից ավել։
Նշեք իքսը առնվազն մեկ բառով։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Ճշմարտություն
Խորհրդային Հայաստանի զինանշանը քննադատության էր արժանացել թուրքական իշխանությունների կողմից, քանի որ զինանշանի վրա պատկերված Արարատ լեռը գտնվում էր Թուրքիայի տսրածքում։
Ի պատասխան թուրքական իշխանությունների խիստ նկատառումներին, ԽՍՀՄ արտ. գործ. նախարար Չիչերինը նշեց մեկ այլ օբյեկտ, ինչից հետո թուրքական իշխանությունները դադարեցին քննադատել ՀԽՍՀ զինանշանը։
Նշեք, թե ինչի՞ մասին էր խոսել Չիչերինը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Լուսին
Համաձայն վիքիպեդիայի՝ վայրի բնության պայմաններում դրանք ապրում են քսանից երեսուն տարի, իսկ կենդանաբանական այգում դրանց կյանքի տևողությունը հասնում է քառասունի։
Ըստ լրատվական կայքերից մեկի քաղաքային պայմաններում դրանք ապրում են շուրջ 6 ամիս։
Նշեք, թե ինչի՞ մասին է խոսքը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Զեբրա
Չնայած շաքարային դիաբետին և վնասակար սովորություններին, Լուի Վաշկանսինը շատ ամրակազմ էր և առողջ, իսկ ավտովթարի հետևանքով մահացած Դենիս Դերվալը փոքրամարմին, 25 ամյա աղջիկ էր, ինչի պատճառով էլ իր կատարած աշխատանքից հետո Քրիստիան Բերնարդին հարցրեցին "մի՞թե կարող է Վոլկսվագեն Բզեզի շարժիչը աշխատել Ջիպի շարժիչի նման"։ 2 բառով նշեք, թե ի՞նչ աշխատանք էր կատարել Քրիստիան Բերնարդը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Սրտի փոխպատվաստում
1923 թվականին Գերմանիայում երեխաները թռցնում էին հսկայական օդապարուկներ։
Նշեք, թե ինչից էին պատրաստված օդապարուկները, հաշվի առնելով, որ նույնը անելը անտրամաբանական կլիներ, օրինակ, Միացյալ Նահանգներում կամ Մեծ Բրիտանիայում։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
թղթադրամներից (մեծ ինֆլացիա)
Նա ունի ավելի շատ կոշիկներ, քան Իմելդա Մարկոսը։ Ունի ավելի շատ զգեստներ, քան ցանկացած ֆոտոմոդել։ Փոխում է իր արտաքինը ավելի հաճախ, քան Մադոննան։
Ծնված լինելով 1933 թվականին, ամուսնացել է ծնվելուց 2 տարի անց, բայց շարունակում է մնալ հարսնացու։
Նա ունի շատ բարեկամներ, ընկերներ և ընտանի կենդանիներ։
Մեկ րոպեի ընթացքում նշեք, թե ում մասին է խոսքը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Բարբի տիկնիկ
Ըստ Մայքլ Հարթի "Պատմության 100 ամենաազդեցիկ անձինք" հայտնի աշխատության, պատմության երրորդ ամենաազդցիկ կերպարը Հիսուս Քրիստոսն է, քանի որ քրիստոնեությունը ամենատարածված կրոնն է աշխարհում, և միլիարդավոր մարդիկ ամեն օր աղոթում են և պարբերաբար եկեղեցի գնում։ Նույն վիճակագրության համաձայն, պատմության ամենաազդեցիկ կերպարը Մուհամմեդ մարգարեն է, ում քարոզներն ու պատվիրանները մինչև օրս օրենք են միլիոնավոր մարդկանց համար։
Նշեք, թե ո՞վ է երկրորդ ամենաազդեցիկ մարդը, հաշվի առնելով, որ վերջինիս չեն սրբացնում, բայց նրա օրենքներին ենթարկվում են բոլորը առանց բացառության։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Իսահակ Նյուտոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թեթչերը ընտրությունների ժամանակ անընդհատ հիշեցնում էր քաղաքական թիմակիցներին, որ "ընդդիմությունը չի հաղթում ընտրությունները, այլ..."
Մեկ րոպեի գրեք արտահայտության շարունակությունը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Պարտվում է իշխանությունը
Ուշադրություն, հարցում կա փոխարինում։
1961 թվականի օգոստոսի 14֊ին, ծեր կինը մայրաքաղաքային մետրոյոկայանում հարցնում է աշխատակցին, թե ե՞րբ է հաջորդ գնացքը ուղևորվելու դեպի Հարավային Թեհրան։ Աշխատակիցը պատասխանում է "գնացքներն այլևս երբեք այդ ուղղությամբ չեն մեկնելու"։
Նշեք, թե ո՞ր բառակապակցությունն ենք փոխարինել "Հարավային Թեհրան"֊ով
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Արևմտյան Բեռլին
Շուրջ 2600 տարի առաջ ապրած այդ կերպարի մասին մեզ շատ քիչ տեղեկություն է հայտնի։ Այնուամենայնիվ, մեծանուն գրողը իր վեպերից մեկում նրան է վերագրել իր կողմից գրված մի շարք թևավոր խոսքեր և արտահայտություններ։
Օրինակ, "Բժիշկ, միայն քեզ բուժելուց հետո կարող ես բուժել հիվանդիդ" կամ "Մեզ ավանդվել է ոչ միայն հազարամյակների գիտակցությունը, այլ նաև նրանց խելագարությունը"։
Մեկ րոպեի ընթացքում նշեք հայտնի ստեղծագործության անունը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
"Այսպես Խոսեց Զրադաշտը"
Մեկ անգամ Սպարտայի արքա Ագելասին ցույց տվեցին նորակառույց, հսկայական ամրությունը, ինչը տեսնելուց հետո արքան արտահայտեց իր հիացմունքը, բայց նշեց, որ այն պետք է պաշտպանի միայն այն քաղաքը, որտեղ ապրում են իքսերը, բայց ոչ իգրեկները։
Նշեք հարցում փոխարինված իքսը և իգրեկը համապատասխան հերթականությամբ։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Կանայք և տղամարդիկ
19֊րդ դարի սկզբին Ամերիկայում տարածված լեգենդը թղթին հանձնվեց 1919 թվականին։ Ավելի ուշ, լեգենդը դարձավ աշխարհահռչակ ի շնորհիվ կինոպրոդյուսեր Դուգլադ Ֆերբենքսի, ով էլ ստեղծել էր գլխավոր հերոսի հայտնի սիմվոլը։
Վերջին շրջանում այդ սիմվոլը ընկալվում է, որպես ագրեսիայի նշան։
Մեկ րոպեի ընթացքում նկարեք սիմվոլը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Z (Զորրո)
Միացյալ Նահանգների զինված ուժերի կադրերի ընտրման հանձնաժողովի անդամ Ջո Բոնդը, իր ստորաբաժանումները համալրել ցանկացող զինվորականներին նախ և առաջ հարցնում է. "Կարո՞ղ եք քնել մի սենյակում ուր պատուհաններ չկան"։
Նշեք, թե զինված ուժերի ո՞ր ստորաբաժանումների համար է կադրեր ընտրում Ջո Բոնդը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Ստորջրյա նավատորմ
Մի կովկասյան հեքիաթում վեզիրը խորհուրդ է տալիս շահին մաս֊մաս անել մեղադրյալ Ահմեդին։ Վերջինս եզրակացնում որ վեզիրի հայրը իքս է։
"Քյոռօղլու" էպոսի հերոսներից Էյվազը նույնպեդ իքս է, ինչի համար էլ գլխավեր հերոսը Էյվազին շահագրգռելու նպատակով հովիվ է ձևանում։
Նշեք իքսը մեկ բառով։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Մսագործ
Հոգեբանները հաշվարկել են նյարդայի էներգիայի միավորների կորուստը այս կամ այն ծանր հոգեբանական սիտուացիաներում։
Ասպիսով՝ փոքր վեճերը գնահատվում են 10 ֊15 միավոր, բաժանությունը՝ 70, ընկերոջ մահը՝ 100 և այսպես շարունակ։
Մեկ բառով նշեք այն, ինչին կարող է հանգեցնել ընդհանուր միավորների 700֊ից ավել լինելը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Ինքնասպանություն
Մամոնտներն ունեն առանձնահատուկ անատոմիական կառուցվածք։ Դրանց գանգի կենտրոնում նկատվում է հսկայական անցք, որը ծառայում է որպես քթի խոռոչ, իսկ աչքերի համար նախատեսված անցքերը շատ փոքր են և տեղակայված են քթանցքից կողմնայնորեն։
Ուշադրություն հարցը՝
Ըստ գիտնականների, ո՞ր առեղծվածային արարածներին են վերագրվել Սիցիլիայում գնտված մամոնտի գանգերը, ելնելով վերը նշված կառուցվածքային առանձնահատկություններից։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Կիկլոպներ
Հայտնի է, որ Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս XIII-ի որդին՝ Լյուդովիկոս XIV֊ը ուներ 300 x, որոնք պատրաստված էին արծաթից։ Նապոլեոն Բոնապարտի որդի Ժոզեֆ Ֆրանսուա Շառլ Բոնապարտը ուներ հարյուր յոթանասուն х, պատրաստված մաքուր ոսկուց։ Պետրոս III-ի х-երն էլ հիմնականում պատրաստված էին փայտից կամ կապարից։
Նշեք, թե ինչի՞ց էր պատրաստված այն x-ը, որի մասին հայտնի դանիացին գրել էր 1838 թվականին։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Անագ
Մեկնաբանություն: Խոսքը գնում է Անդերսենի «Անագե Տոկուն Զինվորիկը» ստեղծագործության մասին
Բրիտանական փաբում, որի այցելուները հիմնականում կաթոլիկներ էին, հարցի հեղինակը նկատում է 26+6=1 գրությամբ պաստառ։
Բրիտանական կայսրության ո՞ր շրջանում էր գտնվում այդ փաբը։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Հյուսիսային Իռլանդիա
Տյումենի դրամատիկական թատրոնի աստիճանների վրա գրված էին թատրոնում բեմադրված նշանավոր պրեմիերաների անունները, բացի վերին աստիճանից։
Հայերեն մեկ, ռուսերեն երկու կամ անգլերեն երեք բառով նշեք, թե ինչ էր գրված վերին աստիճանի վրա։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
"Շարունակելի" "Продолжение Следует" "To Be Continued"
17֊րդ դարում ապրող հացթուխ Թոմաս Ֆերրինորը ամենևին էլ չէր ցանկանում փառքի արժանանալ և հիշվեր սերունդների կողմից, բայց մի գիշեր նրա անփութությունը հանգեցրեց մինչև օրս հիշվող մի իրադարձության, որը խլեց բազմաթիվ մարդկանց կյանքեր։
Նշեք այն մարդու անունը, ով նույնը արել էր փառավորվելու նպատակով Ֆերրինորից շուրջ 20 դար առաջ։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
"Հերոստրատ"
Մեկնաբանություն: Խոսքը գնում է 1666 թվականի Լոնդոնի հրդեհի մասին, իսկ Հերոստրատը Ք․ա․ 356 թվականին փառքի արժանանալու մտադրությամբ այրել էր Արտեմիսի տաարը Եփեսոսում
Նկարագրելով Ջեյմս Կուկի երկարատև շուրջերկրյա ճանապարհորդությունները, Ալիստեր Մաքսլին համեմատում էր ճանապարհորդի նավը մի օբյեկտի հետ, որը մեկ այլ հայտնի գրողի ստեղծագործություններից մեկի վերնագիրն է։
Անվանեք ստեղծագործությունը, հաշվի առնելով, որ նավարկությունների ժամանակ հազվադեպ էր տրվում պաշարները թարմացնելու հնարավորություն։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
"Անասնաֆերմա"
Առաջին համաշխարհային պատերազմում Ավստրո֊Հունգարիան չէր ձգտում գերիշխանության հասնել Միջերկրական ծովի ավազանում։ Այնուամենայնիվ, առաջին աշխարհամարտին նվիրված ալեգորիաներից մեկում հեղինակը Ավստո֊Հունգարիան պատկերել է այդպես։
3 բառով նշեք, թե ի՞նչ կերպով է պատկերված Ավստրո֊Հունգարիան, հաշվի առնելով, որ այդ արտահայտությունը վերցված է հայտնի ռուսական հեքիաթից։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
"կոտրած տաշտակի առաջ"
Ֆրեդրիկ Մակմանի ստեղծագորլություններից մեկի հերոսուհին գտնվելով բարդ անձնական դրության մեջ մեխանիկորեն պտտում էր x-ը, համեմատելով այն հեղույսից թուլացած պտուտակի հետ։
Անվանեք x-ը երկու բառով։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Ամուսնական մատանի
Անգլիայի դիտարժան վայրերից մեկում գիդը հարցում է անցկացնում այցելուների շրջանակներում, ճշտելով սիրու՞մ են նրանք սատանաներին, թե՞ ոչ, ինչից հետո 2 սյունակների մեջ համապատասխանաբար գրանցում է այցելուների անունները։
Անվանեք դիտարժան վայրը 2 անգլերեն բառով։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
"Old Trafford"
Մեկնաբանություն: Խոսքը մանկունյանցիների մարզադաշտի մասին է, գիդը ճշտում էր արդյո՞ք այցելուն երկրպագում է կարմիր սատանաներին («Մանչեսթեր Յունայթեդ») և համապատասխանաբար առանձնացնում երկրպագուներին ստադիոնում
Աբսուրդոպեդիայի համաձայն, х-ը ոգեշնչել է italic տիպի բազմաթիվ շրիֆտերի ստեղծմանը։
Նշեք х-ը երկու բառով։
Vemintel
26.05.2013
Պատասխան՝
Պիզայի աշտարակ