Մեր Մասին
VemIntel — Ինտելեկտուալ առաջնությունների և մշակույթի հարթակ
Vemintel-ը ստեղծվել է 2022 թվականին՝ նպատակ ունենալով Հայաստանում զարգացնել ինտելեկտուալ խաղերի և ժամանակակից թիմային միջոցառումների մշակույթը։ Այսօր մենք ոլորտի առաջին և առաջատար նախագծերից ենք՝ միավորելով «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ձևաչափը, տարատեսակ հեղինակային մրցաշարերը և նորարար խաղային լուծումները։
Մեր թիմը բաղկացած է փորձառու կազմակերպիչներից, խաղավարներից և ստեղծագործ մասնագետներից, ովքեր աշխատում են այնպես, որ յուրաքանչյուր խաղ կամ միջոցառում լինի հետաքրքիր, կազմակերպված և հիշվող։
Մեր Ուղին
2022
Սկսել ենք կազմակերպել հայալեզու «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ առաջնություն The LOFT-ում, դառնալով ոլորտի առաջին հայկական ընկերությունը։
2023
Զարգացրել ենք համայնքը՝ համագործակցելով մարզային կենտրոնների, Եվրամիության և USAID-ի ծրագրերի հետ Հայաստանի ողջ տարածքում։
2024
Նոր ձևաչափեր՝ քվիզային խաղեր, ոլորտային թեմատիկ մրցաշարեր և team-building-ի զարգացում կորպորատիվ սեկտորում։
2025
Հեղինակային հայերեն հարցերով մրցաշարերի մեկնարկ և միջազգային ընդլայնում. Vemintel-ի մասնաճյուղի բացումը Լոս Անջելեսում (ԱՄՆ)։
2026
Պաշտոնական կայքի գործարկում՝ առաջին և միակ հայալեզու «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հարցերի մասնագիտացված բազայով։
Մենք կազմակերպում ենք՝
- Կորպորատիվ team-building միջոցառումներ
- Ինտելեկտուալ խաղեր և մրցաշարեր
- Մասնավոր և թեմատիկ event-ներ
- Ուսանողական ու երիտասարդական նախագծեր
- Հատուկ ձևաչափեր տարբեր կազմակերպությունների համար
Եթե ցանկանում եք կազմակերպել ձեր սեփական միջոցառումը, կարող եք կապ հաստատել մեզ հետ։ Մեր թիմը սիրով կպատասխանի ձեր հարցերին։