Մեր Մասին

VemIntel — Ինտելեկտուալ առաջնությունների հարթակ

Vemintel-ը ստեղծվել է 2022 թվականին՝ նպատակ ունենալով Հայաստանում զարգացնել ինտելեկտուալ խաղերի և ժամանակակից թիմային միջոցառումների մշակույթը։ Այսօր մենք ոլորտի առաջին և առաջատար նախագծերից ենք՝ միավորելով «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ձևաչափը, տարատեսակ հեղինակային մրցաշարերը և նորարար խաղային լուծումները։

Մեր թիմը բաղկացած է փորձառու կազմակերպիչներից, խաղավարներից և ստեղծագործ մասնագետներից, ովքեր աշխատում են այնպես, որ յուրաքանչյուր խաղ կամ միջոցառում լինի հետաքրքիր, կազմակերպված և հիշվող։ Մենք համագործակցում ենք տարբեր ընկերությունների, ուսանողական խմբերի և կազմակերպությունների հետ՝ ստեղծելով միջավայր, որտեղ մարդիկ կարողանում են միաժամանակ և՛ մրցել, և՛ հաճելի ժամանակ անցկացնել։

2025

Սկսել ենք անցկացնել հեղինակային հայերեն հարցերով մրցաշարեր։ Նույն տարում Vemintel-ը բացել է իր մասնաճյուղը Լոս Անջելեսում (ԱՄՆ)՝ ընդլայնելով գործունեությունը Հայաստանի սահմաններից դուրս։

2026

Գործարկել ենք մեր պաշտոնական կայքը, որտեղ հասանելի է առաջին և միակ հայալեզու «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հարցերի բազան՝ ստեղծված խաղերի սիրահարների և թիմերի համար։

Մենք կազմակերպում ենք՝

  • Կորպորատիվ team-building միջոցառումներ
  • Ինտելեկտուալ խաղեր և մրցաշարեր
  • Մասնավոր և թեմատիկ event-ներ
  • Ուսանողական ու երիտասարդական նախագծեր
  • Հատուկ ձևաչափեր տարբեր կազմակերպությունների համար

Եթե ցանկանում եք տեղեկանալ առաջիկա խաղերի մասին կամ կազմակերպել ձեր սեփական event-ը, կարող եք կապ հաստատել մեզ հետ կայքի համապատասխան բաժինների միջոցով։

0+

ԻՈԵ Հարցեր

0+

Անցկացված Խաղեր

0+

Ակտիվ Մասնակիցներ