VemIntel Հարցերի Բազա

Որոնեք, ֆիլտրեք և կարդացեք

Հեղինակային Հեշտ Լոֆթ 2022-2023
Հարց
Vemintel 13.05.2026
Պատասխան՝
Պատասխան
Ընդունելի է նաև՝ NULL

Մեկնաբանություն: NULL
Հեղինակային Հեշտ Լոֆթ 2022-2023
Ֆիլմում, որի գործողությունները ընթանքւմ են 1990-ական թվականների Ռուսաստանում, հերոսներից մեկը դիմում է եգիպտական աստվածներին, դժգոհելով ներդրումներից, և խնդրելով ավելի շատ ներդրումների իր իքսի համար։
Նշեք իքսը մեկ բառով։
Vemintel 13.05.2026
Պատասխան՝
Բուրգ
Ընդունելի է նաև՝ NULL

Մեկնաբանություն: Խոսքը գնում է Սերգեյ Մավրոդիի և իր հայտնի ֆինանսական բուրգի՝ MMM-ի մասին
Հեղինակային Միջին Լոֆթ 2022-2023
Գանդեր անունով իքսը, որ փրկել էր մի քանի կանադացի զինվորի կյանք 1941 թվականին, պարգևատրվել է Մարիա Դիկինի շքանշանով։ Գանդերը նաև քաղաք է իքսի արևելյան հատվածում։
Նշեք իքսը եռարմատ անգլերեն բառով։
Vemintel 13.05.2026
Պատասխան՝
Նյուֆաունդլենդ
Ընդունելի է նաև՝ NULL

Մեկնաբանություն: Տվյալ հարցում իքսը նյուֆաունդլենդն է, որը և շան ցեղատեսակի անվանում է, և կղզի Հյուսիսային Ամերիկայում (Newfoundland)
Հեղինակային Միջին Լոֆթ 2022-2023
Միջնադարում ճապոնացի արիստոկրատները թևքում կրում էին կայսի՝ փոքրիկ թերթիկ, որպեսզի հարմար պահին պատրաստեին օրիգամի։
Նշեք, թե որ բառակապակցությունն ենք փոխարինել հարցում։
Vemintel 13.05.2026
Պատասխան՝
Գրեին հոկկու
Ընդունելի է նաև՝ Գրեին տանկա, գրեին բանաստեղծություն և այլն

Մեկնաբանություն: NULL
Հեղինակային Միջին Լոֆթ 2022-2023
Խաղաղ օվկյանոսում անցկացրած նավարկություններից մեկի ժամանակ, նավաստի Կուբոյաման զարմացավ նրանից, որ երկրորդը հայտնվեց 7 րոպե ուշ, քան առաջինը։
Անվանեք առաջինը և երկրորդը համապատասխան հերթականությամբ։
Vemintel 13.05.2026
Պատասխան՝
լույս, ձայն
Ընդունելի է նաև՝ NULL

Մեկնաբանություն: Նա ձուկ էր որսում 1945 թվականի օգոստոսին։ Իր աշխատանքի ընթացքում ԱՄՆ-ը ռմբակոծեց Ճապոնիային։ Միջուկային հարվածի լույսը շատ ավելի շուտ հասավ ճապոնացի ձկնորսին, քան ձայնը։
Հեղինակային Հեշտ Լոֆթ 2022-2023
Մուսլիմ Մագոմաեվը այնքան հայտնի և սիրված էր, որ իր անունը ավելի հաճախ էր լսվում, քան ազգանունը, երբ դրանք արտասանվում էին միասին։
Նշեք, թե հիմնականում որն էր նրա ազգանվան չլսվելու պատճառը։
Vemintel 13.05.2026
Պատասխան՝
Պատասխան (Լրացնել այստեղ)
Ընդունելի է նաև՝ NULL

Մեկնաբանություն: Ծափահարություններ
Հեղինակային Միջին Լոֆթ 2022-2023
Պատմակավեպում նկարագրվում է, թե ինչպես են իրենց տները կորցրած մարդկանց մարդիկ սպիտակած թվացող մազերով փախչում քաղաքներից։
Մեկ րոպեի ընթացքում նշեք այն երեք քաղաքներից յուրաքանչյուրը, որոնցից փախչում էին այդ մարդիկ։
Vemintel 13.05.2026
Պատասխան՝
Հերկուլանիում, Ստաբիի, Պոմպեյ
Ընդունելի է նաև՝ NULL

Մեկնաբանություն: Խոսքը գնում է Պոմպեյի հրաբխի ժայթքման մասին
Հեղինակային Միջին Լոֆթ 2022-2023
Ամերիկյան սերիալում կոլումբիացի տղան համեմատում էր իր կենսաբանական հորը հայտնի սհերոսի հետ։ Տղայի խորթ հայրը հեգնանքով ասում էր. "Քո հոր և նրա միակ ընդհանրությունը այն է, որ երկուսն էլ կարծես այս մոլորակից չեն և Միացյալ Նահանգներում հայտնվելն են անլեգալ ճանապարհով"։
Նշեք, թե որ հերոսի հետ էր համեմատում իր հորը կոլումբիացի տղան։
Vemintel 13.05.2026
Պատասխան՝
Սուպերմեն
Ընդունելի է նաև՝ NULL

Մեկնաբանություն: Սերիալում որդին իր հորը համեմատում է սուպերհերոսի հետ։ Ինչպես հայտնի է, Սուպերմենը Երկրի վրա հայտնվել է Կրիպտոն մոլորակից, տիեզերանավի վթարի արդյունքում։
Հեղինակային Միջին Լոֆթ 2022-2023
Անցյալ դարի ութսունական թվականներին Իրաքի Մոսուլ շրջանում այդ երևույթի շնորհիվ զարգացնում էին էներգետիկ ոլորտը։ 2018 թվականին նույն շրջանում ԴՐԱ շնորհիվ արվել են հնագիտական բացահայտումներ։ Ռեդիարդ Կիպլինգի հայտնի ստեղծագործություններից մեկում այդ երևույթը հանգեցրեց խաղաղության և համերաշխության։
Նշեք, թե ինչի մասին է խոսքը։
Vemintel 13.05.2026
Պատասխան՝
Երաշտ
Ընդունելի է նաև՝ NULL

Մեկնաբանություն: Երաշտի արդյունքում Տիգրիս գետի հունում նկատվեցին հնագույն քաղաքի ավերակները։ Կիպլինգի հայտնի ստեղծագործությունը «Մաուգլի»-ն է, որում կենդանիները համերաշխություն են կնքում երաշտի պատճառով։
Հեղինակային Միջին Լոֆթ 2022-2023
Խորհրդային սերիալում բժիշկը իր խնդիրների մասին չգանգատվող հիվանդին ախտորոշում նշանակելիս, կատակով ինքն իրեն համեմատում է նրա հետ։
Մի ծաղրանկարում, նրա մոտ հերթագրված են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները և կնոջ կողմից խաբված տղամարդիկ։
Մեկ րոպեի ընթացքում նշեք նրա մասնագիտությունը։
Vemintel 13.05.2026
Պատասխան՝
Անասնաբույժ
Ընդունելի է նաև՝ NULL

Մեկնաբանություն: Անասնաբույժը չի կարող գանգատներ լսել իր բուժառուների կողմից։ Նշված անձիք ներկայացված էին այծերի տեսքով։ Լավագույն ֆուտբոլիստներին անգլերենով անվանում են GOAT (այծ), ինչը նշանակում է Greatest of All Times
Հեղինակային Հեշտ Լոֆթ 2022-2023
Գենետիկ հակվածությունը, որը դրսևորվում է դրանց բացակայությամբ, կոչվում է էմիգրանտի սպասման սինդրոմ։
Երկու արմատից կազմված բառով նշեք, թե ինչերն են բացակայում այդ առանձնահատկությունն ունեցոզ մարդկանց մոտ։
Vemintel 13.05.2026
Պատասխան՝
Մատնահետք
Ընդունելի է նաև՝ NULL

Մեկնաբանություն: Մատնահետքի բացակայությունը՝ ադերմատոգլիֆիան իսկական գլխացավանք է սահմանը հատող մարդկանց համար
Հեղինակային Հեշտ Լոֆթ 2022-2023
Ըստ Կոնստանտին Մելիխանի, առաջինը ինքնաբերաբար զարգացող հիվանդություն է։
Բորիս Ստրուգացկին երկրորդը անվանում է վախի արտազատում։
Նշեք առաջինը և երկրորդը, հաշվի առնելով, որ նրանց միջև հեռավորությունը միջինում 70 սմ է։
Vemintel 13.05.2026
Պատասխան՝
Սեր և ատելություն
Ընդունելի է նաև՝ NULL

Մեկնաբանություն: «Սիրո և ատելության մեջ ընդամենը մեկ քայլ է»
Հեղինակային Բարդ Լոֆթ 2022-2023
իլ Արմսթոնգի մահվանից հետո համացանցում տարածվեց նրա հիշատակին նվիրված մի նկար, որում Նիլ Արմսթրոնգը պատկերված էր 1958 թվականին ծնված հայտնի մարդու հետ։
Նշեք, թե ով էր պատկերված նկարում Նիլ Արմսթրոնգի հետ, հաշվի առնելով, որ նկարի անվան մեջ երկուսն էլ կրում էին նույն մականունը։
Vemintel 13.05.2026
Պատասխան՝
Մայքլ Ջեքսոն
Ընդունելի է նաև՝ NULL

Մեկնաբանություն: Նկարի անունն էր՝ "Goodbye Moonwalkers"։ Արմսթրոնգը քայլել էր Լուսնի վրա, իսկ Ջեքսոնը հայտնի էր իր «Լուսնային քայլվածք» պարային շարժումով։
Հեղինակային Հեշտ Լոֆթ 2022-2023
Հարցի հեղինակը ռեստորաններից մեկում չհավանեց հայտնի ուտեստը, և առաջարկեց փոխել դրա անունը "Կլավդիոս"։
Նշեք, մատուցված ուտեստի անվանումը։
Vemintel 13.05.2026
Պատասխան՝
Կեսար
Ընդունելի է նաև՝ NULL

Մեկնաբանություն: NULL
Հեղինակային Հեշտ Լոֆթ 2022-2023
Ֆելիքս Կրիվինը ասում էր, որ վատ ամուսինը նա է, ով վեճի ժամանակ իքսը սիրում է կնոջից ավել։
Նշեք իքսը առնվազն մեկ բառով։
Vemintel 13.05.2026
Պատասխան՝
Ճշմարտություն
Ընդունելի է նաև՝ NULL

Մեկնաբանություն: NULL
Հեղինակային Միջին Լոֆթ 2022-2023
17֊րդ դարում ապրող հացթուխ Թոմաս Ֆերրինորը ամենևին էլ չէր ցանկանում փառքի արժանանալ և հիշվեր սերունդների կողմից, բայց մի գիշեր նրա անփութությունը հանգեցրեց մինչև օրս հիշվող մի իրադարձության, որը խլեց բազմաթիվ մարդկանց կյանքեր։
Նշեք այն մարդու անունը, ով նույնը արել էր փառավորվելու նպատակով Ֆերրինորից շուրջ 20 դար առաջ։
Vemintel 13.05.2026
Պատասխան՝
"Հերոստրատ"
Ընդունելի է նաև՝ NULL

Մեկնաբանություն: Խոսքը գնում է 1666 թվականի Լոնդոնի հրդեհի մասին, իսկ Հերոստրատը Ք․ա․ 356 թվականին փառքի արժանանալու մտադրությամբ այրել էր Արտեմիսի տաարը Եփեսոսում
Հեղինակային Բարդ Լոֆթ 2022-2023
Անգլիայի դիտարժան վայրերից մեկում գիդը հարցում է անցկացնում այցելուների շրջանակներում, ճշտելով սիրու՞մ են նրանք սատանաներին, թե՞ ոչ, ինչից հետո 2 սյունակների մեջ համապատասխանաբար գրանցում է այցելուների անունները։
Անվանեք դիտարժան վայրը 2 անգլերեն բառով։
Vemintel 13.05.2026
Պատասխան՝
"Old Trafford"
Ընդունելի է նաև՝ NULL

Մեկնաբանություն: Խոսքը մանկունյանցիների մարզադաշտի մասին է, գիդը ճշտում էր արդյո՞ք այցելուն երկրպագում է կարմիր սատանաներին («Մանչեսթեր Յունայթեդ») և համապատասխանաբար առանձնացնում երկրպագուներին ստադիոնում
Հեղինակային Հեշտ Լոֆթ 2022-2023
Աբսուրդոպեդիայի համաձայն, х-ը ոգեշնչել է italic տիպի բազմաթիվ շրիֆտերի ստեղծմանը։
Նշեք х-ը երկու բառով։
Vemintel 13.05.2026
Պատասխան՝
Պիզայի աշտարակ
Ընդունելի է նաև՝ NULL

Մեկնաբանություն: NULL